211652_close_icon
views-count6877 դիտում article-date 18:10 16-11-2020

Վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/16/live/3444354]Tert,am-[/url]ը գրում է 17։46 Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի մեկնարկին Տեր Եսայի քահանա Արթենյանը խաղաղության քարոզ ընթերցեց և աղոթք հնչեցրեց: 16։52 Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարզատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։ Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր