567 դիտում
14:24 16-11-2020
Դատախազությունը կոչ է անում ձեռնպահ մնալ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու գործելակերպից
Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործըթնացում։ Այս մասին ասված է ՀՀ դատախազության հայտարարության մեջ:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են, որոնք գործում է բացառապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա և այս իմաստով չունեն ոմանց՝ կրակից շագանակներ հանելու թաքնված ամբիցիաներին հագուդ տալու, դրանից բխող խրատներով առաջնորդվելու կարիք։ Հատկապես հայ ժողովրդի համար ներկայիս օրհասական օրերին դատախազությունը, առավել քան երբևէ, գործում է իր ժողովրդի և պետության առջև ունեցած պատասխանատվության խորը գիտակցությամբ, և իր իրավասությունների շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի ապահովման դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հակազդելու համար՝ անկախ նրանց, թե նման սպառնալիքները որ կողմից, ինչ շրջանակներից կդրսևորվեն և ի հայտ կբերվեն։ Ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազությունը և դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի և անհեռանկար գործելակերպից»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
23:30 13-05-2022
Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց. պարզաբանում
3735 դիտում
22:30 20-10-2018
Պետք է զերծ մնալ քաղաքական գործընթացներում երեխաներին ներքաշելու փորձերից. Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
Այս բաժնից
721 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
457 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
634 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ