1728 դիտում
11:28 16-11-2020
Մի շարք արձագանքներ ցույց տվեցին, թե ինչպես են մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում. շահարկումները համարում եմ բացարձակապես անտեղի. Նիկոլ Փաշինյանը՝ իր հայտնի գրառման մասին․ Tert.am
Մենք, հանրությունը, հասկանալի պատճառներով լարված է. երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ երեկ կատարած գրառմանը, որը գնատատվել է նաև որպես քաղաքացիական պատերազմի կոչ: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/16/Nikol-pashinayn/3443901]Tert.am[/url]-ը։
Նա ընթերցեց գրառումը՝ ասելով, որ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են հրապարակում, որոնցում աջակցության խոսքեր են ասում Կառավարության հասցեին ու տալիս որոշ գնահատականներ:
«Ասում եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից: Շատ դեպքերում դրանցում հնչում են խորը վերլուծություններ, և դրանց համար հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ տղաների աչքի առաջ»,-նշեց նա, ապա անդրադարձավ իր գրած հաջորդ մտքին. «Սպասում եմ ձեզ Երևանում».
«Այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, որ այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա: Եթե մեր հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում են ընտանիքներ: Նրանցից շատերը՝ խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաև իր արած մյուս արտահայտությանը՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը». «Իհարկե, սա բավականին կոշտ ձևակերպում է, բայց երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում՝ իրենց հայտարարություններում. այս արտահայտությունը նշանակում է, որ զինվորների վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում և այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:
Նրա դիտարկմամբ՝ իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով: Վարչապետը ընդգծեց նաև, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարձակման են ենթարկվել Կառավարության շենքը, ԱԺ շենքը, Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը, և, ըստ նրա, այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չեն արժանացել:
«Իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ բացարձակապես անտեղի»,-նշեց նա:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/16/1170809/]Հիշեցնենք[/url], որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/16/Nikol-pashinayn/3443901]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
5562 դիտում
12:00 30-07-2019
Անթույլատրելի ենք համարում էժան մանիպուլյատիվ շահարկումները․ Դատախազությունը պարզաբանում է
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»