7934 դիտում
22:16 15-11-2020
Վերցնե՛նք պատասխանատվությունը, սկսենք ամբողջ աշխարհի հայության մտավոր ռեսուրսը համախմբելու գործընթաց. Աբրահամ Գասպարյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյան ասել է, որ սկսում է ամբողջ աշխարհի հայության մտավոր ռեսուրսը համախմբելու գործընթաց, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/15/gasparyan/3443614?fbclid=IwAR1hsqxcSE4C4vsgg6pH6tm5hEFtA3yk4B2gL9m_mXu2fC-TLgLsNyGaCiM]Tert.am[/url]-ը:
«Ամբողջ աշխարհի հայության, իմ հայրենակիցների՝ դիվանագիտական, իրավական, գիտական, մշակութային ու կրթական ռեսուրսը համախմբելու եմ՝ անկուսակցական հովանոցի տակ: Ստեղծելու եմ խորհրդատվական փոքր խմբեր, նեղ մասնագիտական, որոնք կաշխատեն օր ու գիշեր՝ ունենալու մեր վաղվա Հայաստանի մտավոր ճարտարապետությունը:
21-րդ դարում խելքո՛վ ենք հաղթելու: 10 միլիոն հայ՝ պիտի նպաստի հզոր Հայաստանի ստեղծմանը: Այդ 10 միլիոնը չի համակերպվում կապիտուլյացիային: Կշտկե՛նք մեր կոտրված մեջքը: Հույսներս չենք կորցնում:
Ինձ հետ թող գան այն մարդիկ, որոնց ազգային պատկանելիությունը չի որոշվում լեզվով, կրոնով, քաղաքացիությամբ, այլ՝ պարզ սկզբունքով՝ թող գա իրեն հայ համարողը…մարդիկ, որոնք գուցե հաշվապահ են աշխատում Արգենտինայի Կենտրոնական բանկում, կամ ինժեներ՝ Գերմանիայում դրոնների արտադրության գործարանում և կարող են ստեղծել մեր ապագա Հայաստանը, մարդիկ, որոնք Հայկական շահը կգերադասեն ամեն ինչից վեր: Ծրագիրն իրականացնողը մարդն է»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։