211652_close_icon
views-count5157 դիտում article-date 20:05 15-11-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու ՎԱԶ-2110-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 09:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում, «Աղբյուրակ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա Աշոտ Մանուկյանի վարած ՎԱԶ-2110 մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Մեսրոպ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մանուկյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Գրետա Մելիքջանյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր