Նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք. կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Սիրելի հայրենակիցներ,
երկուշաբթի, նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի:
Կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:
Մեր ՊԱՅՔԱՐԸ շարունակվում է», - գրել է Սաղաթելյանը։