211652_close_icon
views-count33018 դիտում article-date 22:26 14-11-2020

Համարեք մանդատս դրած է, ի՞նչ է փոխվելու. Արցախն ազատագրած Մեխակ Մեխակյանի պատգամավոր որդին՝ հողերը հանձնելու մասին. News.am

[url=https://news.am/arm/news/613447.html?fbclid=IwAR0VllTi63CL9p7Ymt5DU3JC1cp1WFRBYKi4Oc6hXeSSd6w1AsL5poQE7Qs]NEWS.am[/url]–ը զրուցել է Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ։ [b]Պարոն Մեխակյան, տեղյակ եմ, որ օրերս գնացել էիք Արցախ, ի՞նչ իրավիճակ էր այնտեղ, տեղահանվածների հետ զրուցե՞լ եք, ի՞նչ են նրանք ասում։ [/b] Ես երկրորդ օրն եմ այնտեղ եղել, հիմնականում մարդիկ հետ էին գալիս, բայց գնացողներ էլ կային։ Ես զինվորների հետ եմ զրուցել, իրենք շատ ամուր էին և հաստատակամ, Արցախի իշխանությունները նույնպես շատ լավատես էին։ [b]Ո՞րն էր նրանց լավատեսության պատճառը։ [/b] Իրենք, ի զարմանս ինձ, մտածում էին, թե ինչպես պետք է զարգացնեն Արցախը։ [b]Նկատի ունեք Արցախից մնացած Սեփանակերտն ու Մարտակե՞րտը։ [/b] Այո, ցավոք, նկատի ունեմ այդ տարածքները, որ մնացել են։ [b]Համաձայնագրով՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։ Ինչպե՞ս եք պատկերացնում արցախցի փաստականների վերադարձը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներ։ [/b] Գիտեք, այդ ամենն արդեն հետագա բանակցությունների խնդիր է, պետք է բանակցել, ճանապարհային քարտեզ գծել, այդ ուղղությամբ աշխատել։ Ես կարծում եմ՝ շատ հեղհեղուկ համաձայնագիր է, ու հետագա բանակցությունների կարիք կա։ [b]Ո՞վ պետք է վարի բանակցությունները, ներկա իշխանություննե՞րը։ [/b] Ինձ թվում է իշանությունը՝ ներկա կլինի, վաղը կլինի, թե ապագա, ժամանակը ցույց կտա։ Այսօր թշնամու ձեռքում են ձեր հոր ազատագրած տարածքները՝ այդ թվում իր պատվին անվանակոչված Մեխակասարը՝ Թալիշում, Մեխակավան գյուղը՝ Հարավում։ Դուք նշել եք, որ այսօր չպետք է թույլ տալ, որ երկրում երկրորդ ճակատ բացվի՝ նկատի ունենալով փողոց դուրս եկած մարդկանց։ Եթե ձեր հայրն այսօր կենդանի լիներ, թույլ կտա՞ր ձեզ նման կոչ անել։ Եթե իմ հայրը կենդանի լիներ, համենայն դեպս իմ կյանքում շատ բաներ ուրիշ ձև կստացվեր։ [b]Ձեր հայրը ժամանակին մի էսպիսի միտք է արտահայտել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում», ըստ էության՝ հեռանկարում տեսնելով Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Արցախի մեծ մասի կորստից հետո դուք ի՞նչ հեռանկար ունեք ապագայի համար։ [/b] Կարծում եմ ինչպես ես, այնպես էլ յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու, ստեղծագործելու մասին։ [b]Ձեր կարծիքով՝ ներկա իշխանություններն ի զորու՞ են երկրում ապահովելու կայունություն, ժողովրդի համախմբում, որպեսզի լուծեն առկա մարտահրավերները՝ փախստականների խնդրից, մինչև սոցիալ–տնտեսական ճգնաժամի հաղթահարում։ [/b] Ես կարծում եմ, որ պարտավոր են լուծել։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/613447.html?fbclid=IwAR0VllTi63CL9p7Ymt5DU3JC1cp1WFRBYKi4Oc6hXeSSd6w1AsL5poQE7Qs]News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր