211652_close_icon
views-count6671 դիտում article-date 20:30 14-11-2020

«Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար». զոհված Լևոն Ստեփանյանի մայրը մասնակցում է մոմավառությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ինքը ինձ ոչինչ չէր ասում, շատ ուրախ էր, ուրախ էլ գնացել էր ծառայության: Ինը ամիս է՝ ծառայում էր, բայց ոչ մի բան չէր ասում: Որ կռվից էի հարցնում, ինքը մենակ հաղթանակից էր խոսում, որ հաղթելու ենք, ուրիշ ոչինչ չէր ասում: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված մոմավառության ժամանակ [url=https://www.tert.am/am/news/2020/11/14/Stepanyan-levon/3442986?fbclid=IwAR3n5-HpKgJuntBcJTk7-FT9YPhxsO8WbIpkHSv5tIj9LCE_-GtzvdhQOpw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախում հակառակորդի դեմ մղված մարտերի ընթացքում զոհված 19-ամյա գառնեցի Լևոն Ստեփանյանի մայրը՝ Հեղինեն: Մայրը նշեց, որ որդին զոհվել է Ջաբրայիլում՝ սեպտեմբերի 30-ին: «Իմ միակ որդին էր, ինքն էր ու վերջ: Ինքը չէր էլ մտածում, որ կարող էր զոհվել, գնացել է մինչև վերջ, կյանքի գնով, կյանքը տվեց հայրենիքին: Վերադառնալուց հետո պատրաստվում էր ոսկերիչ դառնալ, չգիտեմ, մեր ուրախությունն էր: Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր