211652_close_icon
views-count124025 դիտում article-date 19:11 14-11-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Lexus-ը բախվել է ԶԻԼ-ին, այնուհետև՝ ԿաՄԱԶ-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին` Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Գորիս-Երևան ավտովճանապարհի 8-րդ կմ հատվածում, Ագարակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Յուրի Սարգսյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Աշտարակ քաղաքի բնակիչ, 40-ամյա Վալերի Կասպարյանի վարած ԶԻԼ-441510 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել հանդիպակած ուղեմասով իրեն մոտեցող, Լոռու մարզի բնակիչ, 45-ամյա Վահրամ Աթյանի վարած ԿաՄԱԶ ՍԲ-92 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Յու. Սարգսյանն ու նրա ուղևոր, Ագարակ քաղաքի բնակիչ, 53-ամյա Թամարա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել նաև Գորիսի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Բեռնատարներից մեկը բեռնված է եղել խոշոր եղջերավոր անասուններով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր