211652_close_icon
views-count3513 դիտում article-date 17:29 14-11-2020

Անկարայում շարունակվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործառույթները հստակեցնող բանակցությունները

Անկարայում այսօր շարունակվում են Թուրքիայի ու Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները Ղարաբաղում ռուս-թուրքական խաղաղապահ առաքելության գործառույթները հստակեցնելու համար։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30949914.html]«Ազատությունը»[/url]։ Բանակցությունները մեկնարկել էին նոյեմբերի 13-ին։ Երեկ քննարկումներ են տեղի ունեցել Թուրքիայի Արտգործնախարարությունում և Պաշտպանության նախարարությունում։ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փաստաթուղթը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռավար կարգով ստորագրել են անցած չորեքշաթբթի, Արցախում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունից անմիջապես հետո։

Նմանատիպ նյութեր