211652_close_icon
views-count21047 դիտում article-date 14:44 14-11-2020

4750 զոհ. դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ աղետ է բոլորիս համար․ Արման Վարդանյան

Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «4,750 զոհ‼ ️‼ ️‼ ️ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ աղետ է բոլորիս, մեր երկրի, մեր զոհված հերոսների ընտանիքների համար։ Եվ հիմա ազգովի պետք է փոխենք մեր լուսանկարները և միայն աղոթենք Աստծո՞ւն: Անվերջ կրկնելու ենք, որ մեղավոր է նախկին իշխանությունը, որը տապալել է բանակը (ի դեպ, գրեթե 3 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը չի բանտարկվել բանակում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմաների համար): Ժողովուրդ, ուշքի եկեք։ Եթե այս թվերը համապատասխանում են իրականությանը, բոլոր պատասխանատուները պետք է անհապաղ կանգնեն դատարանի՝ ռազմական տրիբունալի առջև, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, և պատժվեն ռազմական դրության օրենքներով»։

Նմանատիպ նյութեր