211652_close_icon
views-count69431 դիտում article-date 12:23 14-11-2020

Առեղծվածային դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է օրեր առաջ ի նշան բողոքի մի խումբ ցուցարարների հետ Ազգային ժողով մտած 27-ամյա տղայի դին․ սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի բնակիչ 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց հետ ի նշան բողոքի ազգային ժողովի շենք մտնող քաղաքացիներից է եղել։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր