211652_close_icon
views-count2313 դիտում article-date 10:51 14-11-2020

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի ներկայացուցիչը: Ցավալի լուրն ստացվել է լուսաբացին: Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935-ին: Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից): Նկարահանվել է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» և այլ ֆիլմերում:

Նմանատիպ նյութեր