211652_close_icon
views-count2334 դիտում article-date 16:18 13-11-2020

Անկարայում դիմավորել են Ռուսաստանի պատվիրակությանը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 13-ին դիմավորել են ռուսական 20 հոգանոց պատվիրակությանը։ Այցը հաջորդում է Արցախի հակամարտության գոտում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրմանը: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարությունները, ռուսական պատվիրակությունն առաջին հերթին կայցելի Արտաքին գործերի նախարարություն, հետո արդեն՝ Ազգային պաշտպանության նախարարություն։

Նմանատիպ նյութեր