46099 դիտում
12:45 13-11-2020
Մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, բոլորս պահանջում ենք վարչապետ կոչվածի հրաժարականը. Կարին Տոնոյան
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Այսօր ամսի 13-ն է, մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, 2 օր՝ Հայրենիքի կորստի անգամ փոքրագույն նվազեցման շանսով՝
Բոլորս պահանջում ենք վարչապետ կոչվածի հրաժարականը:
Փրկե՛նք մեզ և մեր հայրենիքը այդ նվաստացուցիչ փաստաթղթից, փրկենք մեր պատիվն ու արժանապատվությունը»,- գրել է Կարին Տոնոյան, ում որդին նույնպես զոհվել է Արցախի պատերազմում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսօր ամսի 13-ն է, մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, 2 օր՝ Հայրենիքի կորստի անգամ փոքրագույն նվազեցման շանսով՝ ...
Posted by Կարին Տոնոյան on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
16536 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը