211652_close_icon
views-count6386 դիտում article-date 23:05 12-11-2020

Եթե ՌԴ-ն առաջնորդվեր այդ սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»: Այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից: Հաղորդում է [url=https://www.interfax.ru/russia/736876]interfax.ru[/url]-ն։ «Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը: «Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Նմանատիպ նյութեր