211652_close_icon
views-count16819 դիտում article-date 14:12 12-11-2020

Քաղաքական ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը. բանտում թե ազատության մեջ՝ ես շարունակելու եմ պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն ստորագրած անձի դեմ. Արթուր Վանեցյան

Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա մասնավորապես նշել է. «Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։ Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։ Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։ Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ»։ Սա երրորդ հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենաստոր քաղաքական հետապնդումն է, որի շարժառիթները դավաճանական են: Այս գործընթացը կարող է լինել ճակատագրական ՀՀ և ԱՀ համար: Նման հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ երեկոյան ձերբակալվել է ԱԱԾ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225'1 («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը») և 307'1 («Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը») հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով: Երեկ ձերբակալվել է նաև «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Արա Սահակյանը (225'1 հոդված):

Նմանատիպ նյութեր