tert.am-ը գրում է. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 ինքնաթիռները «Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից թռիչք են իրականացրել դեպի Հայաստան: Օդանավում զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժնումների անձնակազմն է գտնվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են արդեն տեղափոխել 750 զինծառայող, ինչպես նաև 110 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, բեռնատարներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Ռուս խաղաղապահներով ևս 2 ինքնաթիռ մեկնել է ԼՂ». ՌԴ ՊՆ
2020.11.12 16:08


Twitter
Вконтакте
Одноклассники
