211652_close_icon
views-count5790 դիտում article-date 12:22 12-11-2020

Դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին... տարածաշրջանի ռազմավարական հարցերով փորձագետը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին

[b]Տարածաշրջանի ռազմավարական հարցերով փորձագետ Վազգեն Պետրոսյանը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին.[/b] Որոշել էի մինչև պատերազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվարական, որը հասկանում է զինվորական գործողութույններից, դրանց նախապատրաստվելուց և այլ հարցերի մասին, բայց, երբ դուք՝ բոլորդ, որպես երկրի ղեկավար, փորձում եք ձեր վրայից գցել ձեր պատասխանատվությունը ու դա բարդել ամբողջ մի ժողովրդի վրա, որ 40 օր շարունակ հավատաց ձեզ ու արեց ամենաանհնարինը, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեղմ ասած՝ շանտղություն է: Խնդրեմ, եթե ձեզանից որևիցե մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն, այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ՝ ձեր բացթողումների համար: ա) Դուք՝ որպես երկրի ղեկավարներ, ամիսներ առաջ ՀՀՊՆ ԶՈՒ ԳՇ-ի և ՀՀ ԱԱԾ հետախուզության և հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվություն, որ պատերազմը վրա է հասնում, ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատերազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100 000 զորք ու մի քանի հազար միավոր զինտեխնիկա: Տեղեկացրել են ձեզ, որ արդեն մեծ քանակությամբ վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից, առաջնագիծ, և լիքը այլ տեղեկություններ: Ի՞նչ արեցիք դուք, բոլորդ տեղյակ էիք, որ հիմնական հարվածը լինելու է Վարանդայից, այդտեղ են կուտակված հիմնական զորքն ու զինտեխնիկան. ի՞նչ արեցիք դրանց արագ առաջխաղացումը առնելու համար, տանկերի և այլ զինտեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ և այլ արգելապատնեշներ կառուցեցի՞ք... պատասխանը թողնեմ ձեր խղճին... բ) Դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին, տեղյակ էիք, թե ինչ զինատեսակներով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս մեր քթի տակ զորավարժություն էին իրականացնում ու դուք մանրամասը տեղեկություն էիք ստանում կիրառված զինատեսակների մասին, ինչ արեցիք: Իրականության մեջ՝ ոչինչ... բայց դուք պատասխանեք... գ) Տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական ԱԹՍ-ների մասին, ինչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր ՀՕՊ համակարգի և այլ տեղակայված զինտեխնիկայի քողարկման համար... պատերազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, ուր ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ... իսկ դուք դա գիտեիք, որ պետք է... դ) Դուք տեղեկացված էիք երկարատև պատերազմի մասին, ինչու հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր: Արդեն ապրիլյան պատերազմից դուք գիտեիք որ իրենք կիրառելու են շատ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, ինչո՞ւ դրա հակազենքը չգնեցիք ու չտեղափոխեցիք Հայաստան, որ այդքան զոհ չտայինք առաջին իսկ օրերին: ե) Դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին... ինչո՞ւ հարաբերություններ փչացրեցիք մեր ռազմավարական գործընկերների հետ... դավիթ, օնիկ՝ ձեր երկուսին չէր հետաքրքրում, թե ինչու ամիսներ ի վեր Իրանը ռազմական կցորդ չի ուղարկում, դա ձեզ չէր մտահոգում... նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը ու վստահելին Իրանն է, ի՞նչու պատերազմի սկսելուց ընդամենը օրեր առաջ բացում ես դեսպանատուն Իսրայելում, ԱՄՆ-ին տուրք տալով... Երբ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսելու է պատերազմը: զ) Իմանալով հանդերձ՝ պատերազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչո՞ւ էր մեր ՀՀ ՊՆ ԳՇ-ի բուժվարչության պահեստը դատարկ, ամբողջ ազգով խանութներից ժգուտ, բինտ... հավաքում էինք, Սփյուռքը մեռավ ուղարկելով... Հիմա վաղն էլ պետք է մեր հաշմանդամ դարձած երեխեքին պրոտեզավորենք, դրա մասին մտածել ե՞ք... է) Իմանալով վերահաս պատերազմի մասին, ի՞նչ հանձնարարականներ եք տվել ԱԳՆ-ին ու իր փոստատար դեսպաններին... միայն թե չասեք՝ դա պետական գաղտնիք է... քանի որ ոչ մի բան չարեցիք, ամենատարրականը... լավ, չասեմ, դուք հասկացաք, եթե գիտակից եք... ը) արայիկ, դու եղել ես Արցախի վարչապետ, շատ երկար տարիներ, ի՞նչ արեցիր Արցախի պահպանողականությունը բարձրացնելու համար.. փաստացի՝ ոչինչ: ՀԷԿ-եր ավելացրեցիր քո հարստության վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերներին.. . Խնդրում եմ, գոնե մեկ անգամ տղամարդ եղեք ու արեք ներողություն խնդրեք ժողովրդից... մնացածը՝ կխոսենք, երբ մեր զինվորները հայկական դրոշը նորից կբարձրացնեն Վարանդայում... [b]Տարածաշրջանի ռազմավարական հարցերով փորձագետ Վազգեն Պետրոսյան[/b]

Նմանատիպ նյութեր