211652_close_icon
views-count1994 դիտում article-date 09:59 12-11-2020

Հայաստանի ներքաղաքական պատկերն՝ ըստ ամերիկացի վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»

Լեռնային Ղարաբաղի հակամարատության գոտում ռազմական գործողություններն ու ստորագրված համաձայնագիրը զգալիորեն փոխեցին իրադրությունը հակամարտության գոտում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5657680.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Եթե նախկինում ՀՀ-ը գերիշխում էր ռազմավարական տարածքների մեծ մասի վրա, ապա այժմ դա անում է Ադրբեջանը: Մենք ականատես եղանք, թե ինչպես է փոխվում ուժերի հարաբերակցությունը»,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: Այս նոր իրավիճակն ու ռուս-հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը սպասելի դժգոհության ալիք բարձրացրերց հայ հանրային տարբեր շրջանակներում: Հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ և արդարացումներ՝ սկսած գործող իշխանության հասցեին ուղղված դավաճանության մեղադրանքներից մինչև պարտվողական համաձայնագիր կնքելու այլընտրանքի բացակայություն: Վերլուծաբան Մայքլ Ռուբինը հույս ունի, որ Հայաստանում եթե պետք է տեղի ունենան հնարավոր փոփոխությունները, ապա լինեն միմիայն ժողովրդավարական գործընթացների հիման վրա: Հակառակ դեպքում Հայաստանի կորուստները, ըստ վերլուծաբանի, կլինեն էլ ավելի մեծ: «Ղարաբաղի հարավային հատվածի ու Շուշիի կորուստը էլ ավելի ողբերգական կդառնա հայկական կողմի համար, եթե այդ պատճառով Հայաստանում նահանջ ապրի ժողովրդավարությունը: Դա կլինի ողբերգություն»,- գտնում է Ռուբինը: Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին կիսում է մտահուգությունները Հայաստանում ժողովրդավարական գործընթացի նահանջի վերաբերյալ: Նա դատապարտում է նախօրեին տեղի ունեցած անկարգույուններն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդեպ բռնությունը՝ այն որակելով ամբոխավարություն, որը որևէ կապ չունի ժողովրդավարական գործընթացի հետ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է թափանցիկության ավելի բարձր աստիճան, գտնում է վերլուծաբանը՝ վկայակոչելով համաձայնագրի ստորագրման գաղտնի բնույթը: «Կարծում եմ, որ կարևոր է կառավարման համակարգում և հանրության առջև ունենալ ավելի մեծ թափանցիկություն, որը դյուրին չէ, իհարկե: Բայց կարծում եմ, որ զայրույթի ցնցումի մեծ մասը առաջացավ այս նոր իրավիճակին պատրաստված չլինելուց, կորուստներից և այն դժվարին փուլից, որը վերապրեց Հայաստանը և նրա զորքերը վերջին վեց շաբաթվա ընթացքում»,- ասում է Սթրոնսկին: Նա կարևորում է երկրում հետագա ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն պայքարի ու թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը: Դա կարևոր օրակարգ է իշխանության համար Հայաստանում անկախ նրանից, թե կհաջողվի, արդյոք, Փաշինյանին պահպանել իշխանությունը, թե ոչ: «Փաշինյանը, որպես ներկայիս ղեկավար, պատասխանատվություն է կրում այսօր ստեղծված կացության համար, սակայն արդյոք նա պատասխանատու է երկար տարիներ ի վեր առկա ռազմական ոլորտի խնդիրների համար: Ֆինանսական շատ միջոցներ են դուրս բերվել երկրից, ու դա արվել է ոչ թե Փաշինյանի, այլ ուրիշների կողմից: Դա ընդգծում է կարևորությունը՝ կրկնապատկելու ջանքերը բարեփոխումների օրակարգում և հակակոռուպցիոն պայքարում, քանի որ կոռուպցիան խափանում է պետության անվտանգությունը»,- ասում է Սթրոնսկին: Ռազմաքաղաքական ոլորտի վերլուծաբան Մայքլ Քոֆմանն էլ չի բացառում, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձել է Հայաստանը ներկայացնել ոչ թե որպես դաշնակից, այլ «հաճախորդ» պետություն: Հայաստանի նկատմամբ այս մոտեցման արդյուքում Երևանի թուլացած դիրքերի գործոնը վրիպել է Փաշինյանի վարչակազմի ուշադրությունից: «Հավանաբար դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ժամանակի ընթացքում կամ էլ այս փուլում Փաշինյանը փոխարինվի Մոսկվայի համար ավելի ընդունելի ու ցանկալի վարչապետով»,- ընդգծում է նա: Քոֆմանը կարծում է, որ Մոսկվան ձգտում է նրան, որ հայկական բանակի ձախողումներն ազդեն Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա: Ընդհանուր առմամբ ամերիկացի վերլուծաբանները համակարծիք են՝ գործող վարչապետ Փաշինյանի քաղաքական ապագան դեռևս անորոշ է: Հետագա զարգացումները պարզաբանում կմցնեն այս հարցում:

Նմանատիպ նյութեր