Tert,am-ը գրում է. ԱԺ նիստ գումարելու համար բավարար թվով ստորագրություններ ենք հավաքել, նիստը կարող ենք հրավիրել, եթե ԱԺ խորհրդի նիստը կայանա, բայց խորհրդի նիստը գումարելու համար պետք է 3 մարդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«20:15 ԱԺ խորհրդի նիստ գումարվեց, Լենա Նազարյանը ժամանեց խորհրդարան, ես նրան ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով: Դրա համար խնդրեցի տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք գումարել խորհդրի նիստը: Խորհրդի նիստը բաց է դեռևս 2 ժամ»,- ասաց նա:Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհդրի նիստին ներկա էր 7 անդամ, անրաժեշտ է ևս 3 խորհրդի անդամի ներկայություն, որպեսզի հնարավոր լինի նիստը անցկացնել:
«Հայաստանը խորհրդարանական երկիր է, ժողովուրդը 73 տոկոս ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարենք: 88 պատգամավորից մեկ մարդ է եկել՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Եկեք, այս ճգնաժամի պահին ժողովրդին մի բան ասեք: Իշխանություն կա՞ երկրում, թե՞ անիշխանություն է սա»,- նշեց պատգամավորը:
Մանրամասներն՝ այստեղ
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Եթե «Իմ քայլի» պատգամավորները չգան խորհրդարան, պրոցեսները դուրս կգան քաղաքական դաշտից և կսկսվեն բախումներ. ուզում եք քաղաքացիական պատերազմ լինի՞. Էդմոն Մարուքյան
2020.11.11 21:38



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
