211652_close_icon
views-count11811 դիտում article-date 21:19 11-11-2020

Փաշինյանի դավաճանությունն ուղղորդել է Մեծ Բրիտանիան. Սերգեյ Կուրղինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.yerkir.am/news/view/219628.html?fbclid=IwAR0khV_xahiv87_bAsRPHL3xP4I_yPJeBbEInDuenQy5n2hDis-vzug-Z2s]Yerkir.am[/url]-ը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, դավաճանության ահռելի ակտ է. ասել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի եթերում: «Կարող եմ նաև հաստատ ասել, որ Շուշին չի հանձնվել: Շուշիում մի կարճ ժամանակահատված կար, որի ընթացքում նրանք (ադրբեջանական զորքերը) մտան, բայց նրանց դուրս վռնդեցին այնտեղից, և իմ ընկերները, որոնք հերոսաբար կռվել են այնտեղ, հետ վերցրին քաղաքը, պատրաստվեցին տանկեր մտցնելու համար, և այդ պահին հաջորդեց նահանջելու հրամանը: Դա հեռանալու հրաման էր: Շուշին չէր կարող հանձնվել, կարող էր միայն դավաճանվել, ինչն արվեց: Բոլոր նրանք, ովքեր այնտեղ էին, հասկանում են իմ խոսքերը: Ընդհանուր առմամբ, սա վիթխարի դավաճանության գործողություն է հարյուր տոկոսանոց գործակալների կողմից»,- ասել է Կուրղինյանը: Քաղաքագետը նշել է, որ կան «երեք մատներ»՝ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը կատարում է MI-6-ի՝ բրիտանական հետախուզության սպա Ռիչարդ Մուրի հրամանները, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որը նույնպես գործում է Մեծ Բրիտանիայի թելադրանքով, իսկ մոտակայքում գտնվում է Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Այս բոլոր «մատները» միասին խաղում են մեկ խաղ», – նշել է Կուրղինյանը։ Տեսանյութն՝ [url=https://www.youtube.com/watch?v=wQVbWfjkZDg&t=7s]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր