211652_close_icon
views-count4870 դիտում article-date 21:00 11-11-2020

Երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է. այն ղազագիրը, որը նա ստորագրեց և «կզեց» թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել. Արթուր Վանեցյան

[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Vanecyan/3440296?fbclid=IwAR0EvloD7tEhM0El3NpX15EDWbG7AhjjZBgWfL_Ze_ZqKtv_6vJj0ZJHau8]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունում ես որպես վկա եմ հարցաքննվել 307.4 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նշենք, որ 307.4 հոդվածը ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելն է: «Քրեական գործ է հարուցվել, ես որպես վկա եմ հարցաքննվել: Երևի Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,- նշեց Արթուր Վանեցյանը: Հարցին, թե որն էր Արցախի հարցով եռակողմ հայտարարության տակ ստորագրելու այլընտրանքը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ամենաառաջինը պետք է արվեր ամեն ինչ, որպեսզի չլիներ այս պատերազմը: Ես բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասնելու ենք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ: 1.5 առաջ նաև սա նկատի ունեի»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/Vanecyan/3440296?fbclid=IwAR0EvloD7tEhM0El3NpX15EDWbG7AhjjZBgWfL_Ze_ZqKtv_6vJj0ZJHau8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր