Aravot.am-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, վաղ առավոտից ԱԺ բակի մոտ ցուցարարներ են հավաքվել, տարբեր պահանջներ են ներկայացնում, մի մասը պահանջում է վարչապետի հրաժարականը, մի մասը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել, մի մասը՝ Արցախի հողերը հանձնելու խայտառակ պայմանագիրը չեղարկել:
ԱԺ բակում էր ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նա ասաց, որ առավոտյան ժամը 9-ին է եղել են դիրքերում, պահել են դիրքերը. «Մեր տղաները չենթարկվեցին ու չեն լքել դիրքերը: Տեղը չեմ կարող ասել: Ես հայտարարում եմ ՀՀ հպարտ նախիր իշխանությանը, որպեսզի այլեւս ժողովրդի անունից չխոսեն եւ ամբոխը ժողովրդից ջոկեն: Այլեւս էդ կտերը ոչ մեկը չի ուտելու: Նիկոլ Փաշինյանին առավոտյան լսում էի: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հաթաթա էլ չտա, ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանի Հանրապետությունը: Կոչ եմ անում բոլոր այն տղաները, որոնք տեսել են ամեն ինչ, մենք շատ բան գիտենք, մեր խոսելու ժամանակը կգա: Մենք տեսել ենք էն սցենարը, որն էսօր սարքել են, առաջին օրվանից՝ ամսի 28-ից առաջնագծում ենք եղել: Այն տղաները, ջոկատի հրամանատարները, որոնք գյուղով, կազմավորված եղել են ռազմաճակատում, կապվեն մեզ հետ, որպեսզի կազմկոմիտե ձեւավորենք, պահանջենք այսօրվա նախիր իշխանությունից ազատվել»: Արագած Ախոյանը հայտարարեց, որ սա ռազմի դաշտի պարտություն չի, սա արտաքին քաղաքականության պարտություն է։
Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր կայքում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանը». Արագած Ախոյանը սպառնում է Փաշինյանին ու հայտարարում հրամանատարների կազմկոմիտե ստեղծելու մասին. aravot.am
2020.11.11 14:24


Twitter
Вконтакте
Одноклассники
