«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարևորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է և հասարակական համերաշխությունը:Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: Հակասահմանադրական որևէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է: Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսևորվի:
«Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայնագիրը վերաբերում է սոսկ հրադադարին, իսկ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ,և պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու լուծման, որ հաշվի է առնում հայկական շահերը:
«Հանրապետություն» կուսակցությունը կիսում է այս պատերազմում հարազատներին կորցրածների ցավն ու կսկիծը: Մենք շատ զոհեր ենք ունեցել պատերազմի դաշտում, երկրի ներսում զոհեր ունենալը պետականությունը կքանդի։ Պետականությունը պահելու և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հարգելու միակ տարբերակը հույսն ու հավատն է, որ վերականգնելու ենք կորցրածը և առաջ գնանք»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում. «Հանրապետություն» կուսակցություն
2020.11.11 12:57


Twitter
Вконтакте
Одноклассники
