211652_close_icon
views-count6345 դիտում article-date 11:00 11-11-2020

Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղում օպերացիայի տարածք

Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման խնդիրների իրականացման տարածք: «Ռազմական շարասյունները պետք է ավելի քան 250 կմ անցնեն եւ ռուսական դիտակետերով խաղաղապահ զորակազմը տեղակայեն ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ-76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադից ավելի քան 400 ռուս խաղաղապահ արդեն ժամանել է հակամարտության գոտի: Նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կտեղափոխվի ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա: Ըստ ՌԴ ՊՆ-ի` զորախմբի առանցքը լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի (խաղաղապահ) 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Գերատեսչությունում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի պահպանման վերահսկման համար ԼՂ շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով ռուսական դիտակետեր կտեղակայվեն: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի տարածքում:

Նմանատիպ նյութեր