211652_close_icon
views-count12379 դիտում article-date 09:25 11-11-2020

Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ոնց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մեր պատմության ամենաամոթալի օրերից մեկն է, որ 30 տարիների ընթացքում ձեռքբերվածը, այդքան թափված արյունը, կարելի է ժողովրդի հետեւից ստորագրել եւ հանձնել, որեւիցե մեկին տեղյակ չպահելով, չքննարկելով: Բոլորս էլ հիշում ենք, որ 2 տարի առաջ ասում էին ցանկացած հարց հրապարակում պետք է քննարկվի, տեղյակ պահվի, որեւիցե սանտիմետր հող տվող չի կարող լինի, նա ազգի դավաճան է, նա պետք է կախվի հրապարակում: Այդ ամենից ելնելով, որ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին ու որ կարելի էր 28-ին, 29-ին կանգնացնել պատերազմը եւ այդ գրած, պայմանավորված նամակը, որ եղել է իր մոտ, ու սպասել մինչեւ Շուշին էլ հանձնեն ու նոր գան ստորագրեն: Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ո՞նց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: 28-ին զանգել են ՌԴ-ից, որ պատրաստ են գալու մեր գործընկերները, պատրաստ են խաղաղապահ զորքեր բերել, Մելքումյանին են տեղյակ պահել: Ու Շուշին էլ հանձնելուց հետո, թաքուն ստորագրում են, չեմ հասկանում` դրա պատասխանը ո՞նց են տալու ժողովրդին, ամբողջ հայ ազգին, զոհվածներին, կորածներին, վիրավորներին, էս անտուն մարդկանց, որ 100 հազար մարդ Արցախից եկել է Հայաստան»,-ասել է նա: Գագիկ Ծառուկյանը հարց է տալիս, թե ինչ են բանակցել իշխանությունները, պարզ չի եղել. «Եղբայր ջան, բանակցոությունների հիմքում պետք է դրված լինի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը, պետք է զիջումներ, հա սկզբնական 2 տարածք տան, խաղաղ բանակցեն: Մենք էսօր էլ բանակցելու խնդիր ու տեղ էլ չունենք, ինչ կա հանձնել ենք, ի՞նչ ենք էլ բանակցելու: Կամ ստորագրվել է, ո՞ւմ հետ է համաձայնեցվել, երեք անգամ դիմել ենք անվտանգության խորհրդի նիստ անցկացնեն, հետագա քայլերը, ու ոչ մի պատասխան: Ու էսօր էլ պատասխան չեն ուզում տան, ուզում են գցեն սրա-նրա վրա: Լավ չի կարելի, պետությունը, ժողովուրդը մեծից փոքր ոտքի է ելել մի մարդու պես ու էսօր էս ազգը սրա՞ն է արժանի: Պաշտոն պահելու համար, սրա-նրա վրա գցելու համար, ի վերջո պետք է պատասխան տալ սրա համար: Հա Ծառուկյանին էլ ձերբակալելով Ղարաբաղի հա՞րց է լուծվում, ձերբակալեք, ինչ որ ասել եմ 4 ամիս առաջ սաղ իրականություն է եղել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր