211652_close_icon
views-count17194 դիտում article-date 04:06 10-11-2020

Այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել, որը չի ներվելու իշխանություններին. Իվետա Տոնոյան

«Ով է թույլ տվել քեզ ինչ-որ բան ստորագրել, պետք է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, չեղարկել նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը»,-այս մասին նշում էին կառավարություն ներս մտած քաղաքացիները և պահանջում ռազմաքաղաքական ոստիկանությունը պատասխանատվությունը վերցնի իր վրա: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ առավելագույնը, ինչ փորձում են այս պահին անել, դա հանգստացնելն է հազարավոր հայրենակիցներին, ովքեր ունեն օբյեկտիվ ցասում այս ամբողջ իրավիճակի հետ կապված: «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց երեխաները ամուսինները ընկել են մարտի դաշտում և գրչի մեկ հարվածով կայացվել է որոշում հողերի հանձնման, Շուշիի հանձնման հետ կապված, սա անընդունելի է: Այն, որ այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել, որը չի ներվելու, ես վստահ եմ հանրությունը պարզապես չի ներելու այսօրվա արարքի համար օրվա իշխանություններին»,- ասաց նա և նշեց, որ հրաժարականը նվազագույնն է ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը: Նա նաև նշեց, որ հետագա գործողությունները կքննարկվեն վաղը իրենց քաղխորհրդի նիստին:

Նմանատիպ նյութեր