211652_close_icon
views-count67862 դիտում article-date 22:00 09-11-2020

Մարդիկ` հատկապես պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էդքանից հետո ի՞նչ գործ ունեն իրենց աթոռներին նստած. Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք օր առաջ Շուշիից ընկերս է զանգել: Անհանգստացած էր: Ասում էր` երկու թուրքի լամուկ բարձրացել էին «Շուշի» գրության մոտ ու իրանց դրոշն էին տեղադրում: Ասեց, որ հենց էտ պահին արտիլերիայով խփել ու դրանց` «Շուշի» գրության հետ միասին սաղ տրաքցրել, շուռ են տվել պատի վրայից: Բայց ասում էր երրորդ մեկը կար, տակից նկարում էր: Ահա այդ նկարի համար էր անհանգստացած, խնդրում էր ադրբեջանական ցանցին հետևեմ, տեսնեմ օգտագործել են, թե՞ ոչ: Հիմա նոր գտա էտ վայրը ադրբեջանցիների կադրում: Լավ էլ թխալ են մերոնք փաստորեն: Հ․Գ. Ցանցում հիմա ինչ ասես տարածվում է` կեսը ճիշտ, կեսը սուտ: Ինձ համար տեղեկատվության միակ վստահելի աղբյուր կա` մեր Բանակից ստացվող լուրերը: Ուստի և ես համոզված եմ, որ թշնամու կողմից տարածված հայտնի տեսանյութի ամենաթարմ կադրը առավելագույնը նախօերի առավոտվա է: Իսկ մարդիկ` հատկապես պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործունեն իրենց աթոռներին նստած: Հաղթանակ մեզ»:

Նմանատիպ նյութեր