211652_close_icon
views-count101437 դիտում article-date 19:54 09-11-2020

Ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում խոցել են ռուսական ուղղաթիռ. կա 2 զոհ. infoteka24

Ըստ [url=https://infoteka24.ru/2020/11/09/75227/]infoteka24[/url]-ի հավաստի տեղեկությունների ՝ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում խոցել են ռուսական ուղղաթիռ` Նախիջևանի ուղղությամբ։ Ուղղաթիռի բեկորներն ընկել են Արարատի մարզում։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կա 2 զոհ: Միջադեպի մանրամասները ճշտվում են: TACC լրատվական գործակալությունը փոխանցում է՝ հակազենիթային հրթիռային համալիրից Ռուսաստանի Մի-24 ուղղաթիռ է խոցվել Հայաստանի երկնքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Ռուսաստանի Դաշնության Մի-24 ուղղաթիռը ընկել է Հայաստանի լեռնային տարածքում, զոհվել են անձնակազմի երկու անդամներ, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է օդանավակայան, հստակեցրել է ՌԴ ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը պարզում է, թե ով է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը այս երկրի տարածքում: «Նոյեմբերի 9-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17։30-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Երասխ գյուղի բնակավայրի մոտ օդային տարածքում, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետության) սահմանի մոտակայքում գտնվող ռուսական Մի-24 ուղղաթիռը գետնից կրակահերթի է ենթարկվել ՀԶՀՀ-ի կողմից: Հրթիռի հարվածի հետեւանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը եւ ընկել Հայաստանի տարածքում լեռնոտ շրջանում: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել է բազային օդակայանի տարածք: 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու համար ռուսական ուղղաթիռի վրա կրակողներին»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը: [b]***[/b] Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, որում հայցում է ռուսական կողմի ներողամտությունը ողբերգական միջադեպի կապակցությամբ, «որը կրում է պատահականության բնույթ և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ»: Կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում է [url=https://ria.ru/20201109/vertolet-1583823308.html?fbclid=IwAR1P0uXWL6hzaIht1zj0y2g40vP5An5N48hzw2HhbM4TSUbdBTy1HTltgQo]РИА Новости[/url]-ն:

Նմանատիպ նյութեր