211652_close_icon
views-count3693 դիտում article-date 14:24 09-11-2020

ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը

Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսական կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,-«[url=https://armenpress.am/arm/news/1034389.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի խոսնակը շրջանցել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին հարցը: Առաջարկի մասին առաջինը հայտնել է CNN Turk-ը. ռուս լրագրողների՝ Պեսկովին ուղղված ճշտող հարցին ի պատասխան ՌԴ նախագահ խոսնակն ասել է. «Շաբաթ օրը մենք հայտնեցինք այն թեմաների մասին, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ: Ղարաբաղի թեման շոշափվել է»: Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից, Լիբիայից վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ հարձակում է գործել Արցախի վրա: Ծանր մարտեր են ընթանում տարբեր ուղղություններով, Ադրբեջանը կիրառում է ողջ զինանոցը, անգամ արգելված զինատեսակներ՝ կասետային ռումբեր, ֆոսֆորային զենքեր, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանը կրում է մարդկային ուժի և սպառազինության մեծ կորուստներ: Պատերազմական գործողությունների ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի, 18-ին՝ Ֆրանսիայի, իսկ 26-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի համաձայնության մասին, երեք անգամն էլ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Նմանատիպ նյութեր