Միջազգային հանրությունը պետք է դատապարտի հայկական պատմամշակութային նմուշների ոչնչացումը. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության նմուշների ոչնչացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի բանակի զինծառայողները պղծում հայկական հուշարձանը: