211652_close_icon
views-count3255 դիտում article-date 11:59 09-11-2020

«Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության. Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի երևանցիներ, Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության: Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով: Միևնույն ժամանակ, բացվել է «Երևան ջոկատ» ՀԿ-ն, որի բանկային հաշվեհամարին կարող եք անել ձեր դրամական փոխանցումները՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին ընթացիկ հարցերում աջակցելու համար: Շնորհակալություն: #հաղթանակ ՎՏԲ Հայաստան բանկ AMD 16062005743200 USD 16062005743201 RUR 16062005743203 EUR 16062005743202 Երևանի քաղաքապետ Հայկ Մարության
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր