211652_close_icon
views-count8303 դիտում article-date 16:31 08-11-2020

Առաջնագծում զոհվել է ջիու-ջիցուի մարտիկ Գարիկ Արևիկյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում զոհվել է ջիու-ջիցուի մարտիկ, Rio Grappling Armenia ակումբի ներկայացուցիչ Գարիկ Արևիկյանը, հաղորդում է Armenia MMA-ն: Բրազիլական ջիու-ջիցուի հայ աշխարհահռչակ մարտիկ Էդվին Նաջմին գրառում է կատարել Գարիկ Արևիկյանի մահվան առթիվ. «Հանգչիր խաղաղությամբ, մեր հերոս: Նա, ինչպես մեզանից շատերը, երազում էր ջիու-ջիցուի բարձունքների հասնելու մասին, բայց երբ եկավ պահը, նա չհապաղեց իր կյանքը տալ՝ պաշտպանելու իր ժողովրդին և մեր հայրենիքը: Ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպել նման լեգենդի և ռազմիկի: Մենք քեզ հավերժ կհիշենք»,- գրել է Էդվին Նաջմին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

• Արցախում մահացել է երկրի ամենատաղանդավոր ջիթսերներից մեկը, Rio Grappling Armenia ակումբի ներկայացուցիչ Գարիկ...

Опубликовано Armenia MMA Понедельник, 2 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր