211652_close_icon
views-count48906 դիտում article-date 18:57 07-11-2020

Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. բախվել են 2 Mercedes, 2 Opel. 1 հոգի վրաերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 36-ամյա Կարեն Ջ.-ի վարած Mercedes մակնիշի և 50-ամյա Կարապետ Թ.ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, որի պատճառով Կարեն Ջ.-ի վարածը Mercedes-ը այնուհետև ուղիղ ընթանալով, բախվել է «Պեգաս» խանութի թիմաց կայանված, 40-ամյա Սուրեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմե քենային, որն էլ բախվել է 28-ամյա Կարապետ Մ.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Opel-ն էլ առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Լուսանկարները` Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր