Արծրուն Հովհաննիսյան. Ապատեղեկատվություն է, որ իբր ես գնալու եմ ԱՄՆ՝ մասնակցելու Համահայկական hիմնադրամի հեռուստամարաթոնին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ապատեղեկատվություն ու սուտ է այն լուրը, որ իբր ես գնալու եմ ԱՄՆ մասնակցելու Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնին»:
Նշենք, որ hraparak.am կայքը հոդված էր հրապարակել այս մասին, որում նշված էր. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին․ հոկտեմբերի վերջին այս մասին հաղորդեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Նորությունն այն է, որ հիմնադրամի ամենամյա թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը»: