211652_close_icon
views-count105994 դիտում article-date 17:24 05-11-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սիսիանի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Opel Vectra և Գորիսի բնակիչ, 38-ամյա Հարություն Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդներից Հ. Հարությունյանն ու Ford-ի ուղևոր, Գորիսի բնակիչ, 38-ամյա Վահրամ Դոլունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիապակաց երթևեկելի գոտի և բախվել Ford Transit-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր