16696 դիտում
20:15 04-11-2020
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ВАЗ 2110-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել՝ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Սոթք գյուղի բնակիչ, 25-ամյա Իշխան Կ.-ն տեղում մահացել է, իսկ Սոթք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատարի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+