211652_close_icon
views-count39369 դիտում article-date 14:30 04-11-2020

Պարզվել է Երևանում BMW X5-ի և թիվ 20 երթուղին սպասարկող Газель-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված 9 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած BMW X5-ի մակնիշի 05 QQ 022 համարանիշի և ГАЗ 322132 մակնիշի 2858 Տ համարանիշի ավտոմեքենաների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր 9 վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Газель-ի ուղևորներ՝ Արևաբույր գյուղի բնակիչ՝ 35-ամյա Թեհմինե Ասլանյանը, Երևանի բնակիչներ՝ 56-ամյա Նունե Գասպարյանը, 62-ամյա Կարինե Ղամբարյանը, Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Արմինե Սաքանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Աբովյան բնակիչ՝ 6 ամսական Արբի Ն-ն տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Երևանի բնակիչ՝ 49-ամյա Հերիքնազ Կարապետյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 61-ամյա Սվետիկ Եղիազարյանն ու 20-ամյա Անժելիկա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/02/1169512/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ասատրյանի վարած BMW X5 մակնիշի 05 QQ 022 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Աղվան Իսկանդարյանի վարած ГАЗ 322132 մակնիշի 28 58 Տ համարանիշի թիվ 20 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը: Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց էին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մի քանիսն էլ տեղափոխվել էին քաղաքացիների կողմից: Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներից մի քանիսին շտապօգնության ավտոմեքենաներին էին մոտեցրել հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիք Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Գևորգ Մինասյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր