211652_close_icon
views-count59976 դիտում article-date 13:30 04-11-2020

Պարզվել է Կոտայքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով Lexus-ի և Mercedes-ի մահացած վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են հոկտեմբերի 30-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 57-ամյա Արամայիս Դուրյանը, իսկ Lexus-ը վարել է Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ, 49-ամյա Արմեն Մելքումյանը: Վերջիններս տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի ուղևրոր, Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 34-ամյա Գարեգին Դուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 43-ամյա Շիրակ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/30/1169232/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Եղվարդի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել օպերաստիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արմեն Սարդարյանի գլխավորությամբ, այնուհետև ժամանել էին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրմաանատար Համբարձում Վարդումյանի գլխավորութամբ, ովքեր Եղվարդի փրկարարների հետ մեկուկես ժամից ավելի օգտագործեցին հատուկ տեխնիկա՝ դիերը ավտոմեքենաներից դուրս բերելու համար: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, Lexus-ն էլ հայտնվել է դաշտում: Օպերատիվ էին գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էր կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ, որպեսզի վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ առանց դիմակ քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում և հորդորում, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալլաքյանի գլխավորությամբ: Տեղում Ա. Դալլաքյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և քննչական խմբի ղեկավար է նշանակվել տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանը: [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր