211652_close_icon
views-count5089 դիտում article-date 18:04 03-11-2020

Արցախի ԱԺ նախագահը հրապարակել է Արցախից հեռացած աշխատակիցների տվյալները, որոնք ազատվել են աշխատանքից

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակել է Արցախից հեռացած աշխատակիցների տվյալները: «Սիրելի՛ հայրենակիցներ Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների վերաբերյալ և ըստ այդմ, վերջիններիս աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարկ ենք համարում հայտարարել, որ Արցախի Խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնում հանդես գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ անհրաժեշտության դեպքում հարցը տեղափոխելով նաև իրավական տիրույթ։ Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային ժողովի աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցներին, ովքեր նման ամոթալի պահվածք են դրսևորել, ժամանակ էր տրված, անհապաղ վերադառնալ Արցախ և լծվել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Ազգային ժողովից այդ պատճառով երեք աշխատակից՝ էդուարդ Բախշիյանը՝ 31 տարեկան, առաջատար մասնագետ, Կարեն Հարությունյանը՝ 22 տարեկան, օպերատոր, Գրիգոր Միրզոյանը՝ 22 տարեկան, վարորդ, արդեն իսկ հեռացվել են աշխատանքից»,- ասված է հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ պատերազմի առաջին օրերից...

Опубликовано Արթուր Թովմասյան / Artur Tovmasyan Вторник, 3 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր