211652_close_icon
views-count46895 դիտում article-date 16:29 03-11-2020

Վրաերթ Գյումրիում. Lexus-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. ըստ բժիշկների՝ նրանցից մեկը ծայրահեղ ծանր է, մեկն էլ՝ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Lexus մակնիշի 55 XA 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի՛։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր փողոցն անցնելիս են ղել հետիոտնի համար նախատեսված վայրից, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մինասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով փաստով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Լուսինե Համբարձումյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր