211652_close_icon
views-count64612 դիտում article-date 13:25 03-11-2020

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 69-ամյա տղամարդը մեքենան վարելիս ինքնազգացողության վատացման պատճառով բախվել է կայանված Mercedes-ին ու Nissan-ին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11-40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետութան փողոցից բժիշկների հերթապահ խումբը Մասիսի հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ով ճանապարհին մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Վարդան Աբգարյանն էր։ Մինչ Մասիսի ոստիկանները պարզում էին դեպքի որոշ հանգամանքներ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ Վ. Աբգարյանը նշված փողոցում իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենան վարելից ինքնազգացողության վատացման պատճառով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաներին։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչներ Գեղամ Մկրտչյանն ու Եդիգար Թորոսյանը։ Փաստի առթիվ Գ. Մկրտչյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր