ԼՂ բնակավայրերի շարունակական հրետակոծությունը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն․ Միշել Բաչելետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա բնակավայրերի շարունակական հրետակոծությունը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, և այն կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։