211652_close_icon
views-count669 դիտում article-date 23:44 02-11-2020

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Ղարաբաղում խաղաղության համար

Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Արցախի խաղաղության համար: Ինչպես [url=http://analitikaua.net/2020/v-armyanskih-hramah-ukrainy-prohodyat-liturgii-za-mir-v-karabahe/]AnalitikaUA.net[/url]-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, պատարագներն անցկացվում են ամեն շաբաթ: Պատարագներն անցկացվում են տաճարների վանահայրերի կողմից: Եկեղեցական արարողություններին մասնակցում են հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման եւ Արցախի վրա խաղաղ երկնքի համար: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ Կիեւում, այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։ Աշխատանքային խմբում ընդգրկված են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈւՀՀ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` կամավորներ Հայաստանից:

Նմանատիպ նյութեր