211652_close_icon
views-count6479 դիտում article-date 11:40 02-11-2020

Լռեք, հանուն այսօրվա պատերազմի ու վաղվա հաղթանակի, կամ գնացեք քաղաքից դուրս, նախընտրելի է այնտեղ, որտեղ ինտերնետ չկա

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը գրում է՝ կիրակի է, գնացեք քաղաքից դուրս։ Պարոն պատգամավոր, սեպտեմբերի 27-ից հետո առհասարակ միշտ կիրակի է, բայց ոչ քաղաքից դուրս գնալու համար։ Դուք ազդարարում եք՝ պատերազմը երկարատև է։ Միթե՞ առաջարկում եք ապրել պատերազմին զուգահեռ, նույն այն կերպ երբ հայտարարվում էր, որ պետք է ապրել կորոնավիրուսին զուգահեռ։ Չէ, հարգելի պարոն Թևոսյան, հավատացեք այդպես սխալ է, անհնար է ապրել, երբ կողքիդ անդադար մահեր են․․․։ Մենք, որպես հասարակություն պարտավոր ենք կանգնեցնել երկու թշնամուն էլ՝ տեսանելի ու անտեսանելի։ Չենք չարախնդում, երբ Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվում, ոչ էլ այն դեպքում երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Չենք քննարկում Լեւոն Տեր- Պետրոսյանի կարճ, բայց շատ դիպուկ անդրադարձը, որովհետեւ վստահ ենք, ինքը մեզանից հաստատ ավելին գիտի։ (Բնավ չլինելով ոչ լեւոնական, ոչ քոչարյանական, ոչ էլ սերժական)։ Մենք լռում ենք, գուցե նույնն էլ դուք անեք, գոնե այնքան ժամանակ քանի դեռ, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ որեւէ առարկայական բան չեք արել, որ կանգնի պատերազմը, որ կոտրվի կորոնավիրուսի մեջքը։ Հենց դա անեք, խոստանում եմ, որպես լրագրող առաջիններից մեկն այն լուսաբանել։ Լռեք, հանուն այսօրվա պատերազմի ու վաղվա հաղթանակի, կամ գնացեք քաղաքից դուրս, նախընտրելի է այնտեղ, որտեղ ինտերնետ չկա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր