211652_close_icon
views-count105639 դիտում article-date 10:45 02-11-2020

Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա տղամարդը սպառնացել է. ««Վեստ» բարում կավատությամբ են զբաղվում, եթե չփակեք, պայթեցնելու եմ»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, և ահազանգողը հայտնել է, որ Խանջյան փողոցի բարերից մեկում կավատությամբ են զբաղվում, ու եթե այն չփակեն, ինքը Արցախի Հանրապետությունից բերած նռնակով այն պայթեցնելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տաք հետքերով Տիգրան Մեծի պողոտայից գույքը վնասելու սպառնալիք տալու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արտակ Խաչատրյանին, ով, պարզվել է, որ ոչ սթափ վիճակում ահազանգի հեղինակն է։ Ա. Խաչատրյանը կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խոսքը Խանջյան փողոցի թիվ 33 հասցեում գործող «Վեստ» բարի մասին է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր