211652_close_icon
views-count64161 դիտում article-date 20:39 01-11-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են 15-ամյա վարորդի Toyota-ն և Գավառի քաղաքապետարանի աղբատարը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Կարմիր գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգ Մկրտչյանի վարած Toyota Camry մակնիշի 77 SV 774 համարանիշի և Գավառի բնակիչ, 46-ամյա Էդվարդ Բաղդասարյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 805 ՍՏ 31 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մկրտչյանը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, ԳԱԶ-53-ը հաշվառված է Գավառի քաղաքապետարանի հաշվեկշռում, որպես աղբատար ավտոմեքենա: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր