211652_close_icon
views-count71669 դիտում article-date 17:07 01-11-2020

Պահանջում եմ Ռուստամ Գասպարյանին շնորհել հերոսի կոչում. պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը գրել է՝ «#ԱրայիկՀարությունյան #ՆիկոլՓաշինյան #ՀՀկառավարություն Լեգենդար ,, Սև հովազ,, ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյան !!! Աստված հոգիդ լույսի ու փառավորության մեջ պահի.. Երեկ, այսօր ու վաղը֊ միշտ Հայրենիքի ու Ժողովրդի կողքը կանգնած մեր անմահ հերոս ՀՐԱՄԱՆԱՏԱՐ... Մարդիկ կասեն, որ հիմա ժամանակը չի խոսելու սրա մասին, բայց ես առաջարկում եմ, պնդում եմ ու Պահանջում եմ֊ ՌՈՒՍՏԱՄ ՌԱՖԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ!!! Իր ամբողջ կյանքը Ազատագրական շարժմանը անմնացորդ նվիրած, վտանգի առաջին իսկ վայրկյանից մարտի շտապող Ռուստամը որևէ պարագայում և երբեք չի ակնկալել գովասանքներ և դափնիներ...յուրաքանչյուր զոհված իր մարտական ընկերոջ հետ մահացող և ամեն մեկի լույս աշխարհ եկող զավակի հետ վերածնվող Ռուստամը, իր ամբողջ կյանքը նվիրեց Հայաստանի և Արցախի Անկախության համար, զոհասեղանին դնելով ամեն ինչ և անմահացավ իր որդու՝ Ռաֆի հետ... Ու հիմա, քան երբևէ ՀԵՐՈՍԻ կոչումը անհրաժեշտ է....կողքին կռված Սև հովազներին է անհրաժեշտ, իր մարտական ընկերների համար է անհրաժեշտ, մեր համար է անհրաժեշտ, որ ՀԵՐՈՍ Հրամանատարի ոգով ոգեշնչված տղեքը զգան Ռուստամի ներկայությունը, որովհետև Ռուստամը ՀԵՐՈՍ Է նաև իր մարտական ընկերներով֊Ռաֆով, Գիքով, Աշոտով, Հայկով և բոլորով, նաև ընկած ընկերներով... Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Մ !!!

Նմանատիպ նյութեր