211652_close_icon
views-count2140 դիտում article-date 13:44 01-11-2020

53 տարի առաջ Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը

[url=https://www.usanogh.am/glxavor/menq-enq-mer-lerner-hushardzan-arcax/?fbclid=IwAR3eCyMUnamx_qpy22dBmNBHnvPxKRsU7npbqFEwWrMinVQShItetZWnFxI]Usanogh.am-[/url]ը գրում է. 53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը, տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից: Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային և հայրենասիրական գաղափարների, և խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի կապը: Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ: «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:

Նմանատիպ նյութեր